Քըլըչդարօղլուի կուսակցության գործադիր մարմինը հրաժարական է ներկայացրել ընտրություններում պարտությունից հետո
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության գործադիր կոմիտեն՝ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ, այսօր հրաժարական է տվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության առաջնորդի պարտությունից հետո։ Ղեկավար մարմնի նիստը տևել է 4,5 ժամ և անցկացվել է մամուլի համար փակ դռների հետևում։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Թուրքիայի ամենահին կուսակցության ղեկավարության 17 ներկայացուցիչներ հրաժարական են տվել։
Քըլըչդարօղլուի գլխավորած կուսակցությունում, ըստ տեղական լրատվամիջոցների, ձայներ են լսվում ամբողջությամբ առաջնորդին փոխելու անհրաժեշտության մասին, որը 2010 թվականից ի վեր ոչ մի համապետական ընտրություններում չի հաղթել։ Սակայն ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր չէ լքել պաշտոնը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...