Պուտինին չձերբակալելու համար ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կարող է անցկացվել այլ երկրում
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, կարող է անցկացվել Չինաստանում, չնայած ըստ պլանավորման՝ այն պետք է անցկացվեր Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նշվում է, որ նման որոշման պատճառն այն է, որ աֆրիկյան այս երկիրը փորձում է խուսափել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց, ինչի օրդերը տվել է Հաագայում Միջազգային քրեական դատարանը։
«ՀԱՀ իշխանությունների կողմից դիտարկվող ամենահավանական տարբերակներից մեկը Չինաստանին խնդրելն է՝ որպես խմբի նախորդ նախագահի, անցկացնել գագաթնաժողովը»,- ասել է այդ երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ։
ՀԱՀ արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորի խոսքով՝ այս առումով դեռևս վերջնական որոշում չկա։ Նա հավելել է, որ շուտով կհանդիպեն նախարարները, որ դիտարկեն գործողությունների տարբերակների վերաբերյալ զեկույցը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...