ՆԳ փոխնախարարը՝ պետաշխատողների մեքենաների մգացված ապակիների մասին
Ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթը հեռացնելու պահանջը վերաբերում է բոլորին, եթե գործընկերներս դեռ չեն հեռացրել դրանք, կարծում եմ՝ կարճ ժամանակում կհեռացնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անրձագանքելով այն դիտարկմանը, որ որոշ պաշտոնյաներ, այդ թվում նաև կառավարության անդամները, դեռ շրջում եմ մգեցված ապակիներով ավտոմեքենաներով։ Սարգսյանը պատասխանել է այն հարցին, թե որ օրենքով է նման պահանջ ու տուգանք սահմանվում:
Լսենք նրան փոխնախարարը պատասխանեց, որ տուգանքի կետը վերաբերում է Վարչական իրավախախտումների մասին օրենքի համապատասխան դրույթին, որով վարչական պատասխանատվություն է նախատեսվում ապակիների լուսաթափանցելիության չափի ստանդարտը չպահելու մասով, իսկ չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտ, որին միացել է ՀՀ կառավարությունը։
Հարցին, որ եթե ըստ օրենքի մգեցված թաղանթը հանել չկարողանալու կամ գործարանային մգեցված ապակիներով մեքենաների դեպքում վարորդները պետք է փոխեն ապակիները, ապա ում հաշվին է դա տեղի ունենալու, Սարգսյանն ընդգծեց, որ կա նախատեսված ստանդարտ:
Նա նաև հավելեց, որ իր մեքենայի, ինչպես նաև ՆԳ նախարարի, բոլոր փոխնախարարների և մյուս ծառայողների մեքենաների ապակիներից մգեցնող թաղանթները հեռացված են՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն ծառայողական մեքենաների մասին է, այլև անհատական օգտագործման։
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...
Հնգակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է Մակրոնին
Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հնգակողմ հանդիպմանը հետևած հայտարարությանը, որը տարած...
Հայտնի է` Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամը
Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա Եվրոպայի քաղաքական համայնքի հերթական հ...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա` հնգակողմ հանդիպմանը մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրա...