Մենք ունենք նոյեմբերի 9-ի փորձը և նույն սխալները չենք անելու. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանն ու երաշխավորի ինստիտուտին։
«Կարևոր է, որ խաղաղության պայմանագրից հետո մենք ունենանք երաշխավոր։ Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերը ինչ-որ չափով խախտված են, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ոչ բավարար կերպով է արձագանքում։
Մենք պետք է հասնենք, որ որ Ադրբեջանը խոսի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, որովհետև հակառակ պարագայում նույն Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի ստեղծվի։ Վստահ եմ` Ալիևը ներսում բավականին մեծ խնդիրներ ունի։ Նա արտաքին թշնամի ստեղծելու կարիք ունի, մի պահ սկսեց Իրանի նկատմամբ այդ բառապաշարով խոսել։
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը իհարկե թույլ չենք տա, որ տեղի ունենա։ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ այդ հարցը իրենց համար շատ ավելի կարևոր է, քան մեր»,- ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշել է, որ բոլոր այն կենտրոնները, որտեղ տեղի են ունենում բանակցություններ, պատրաստ են դառնալ երաշխավոր և կարևոր է, որ երաշխավորը հետագայում հետամուտ լինի պայմանավորվածության պահպանմանը։
«Կարևոր է, որ լինի այնպիսիս երաշխավոր, որը հետամուտ լինի այն պայմանավորածությանը, որը ձեռք կբերվի։ Մենք տեսնում ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դրա պահպանումը անձամբ ինձ չի բավարարում ու վստահ եմ, որ ՀՀ ժողովրդին էլ չի բավարարում մեր գործընկերների հայտարարությունը։
Մենք ունենք նոյեմբերի 9-ի փորձը և նույն սխալները չենք անելու, ես որևիցէ մեկին նկատի չունեմ, երաշխավորման մեխանիզմները ավելի հստակ պետք է ձևակերպված լինեն։ Թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ն , թե՛ ՌԴ-ն պատրաստ են հանդիսանալ խաղաղության պայմանագրի կնքման երաշխավոր, բայց մենք է ընտրենք հնարավորինս պինդ մեխանիզմ»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...
Հնգակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է Մակրոնին
Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հնգակողմ հանդիպմանը հետևած հայտարարությանը, որը տարած...
Հայտնի է` Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամը
Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա Եվրոպայի քաղաքական համայնքի հերթական հ...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա` հնգակողմ հանդիպմանը մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրա...