Եվս մի քայլ առաջ ունեցանք վերահաստատելու 29,800 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Այսօր կարևոր էր, որ կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները։ Այս մասին Մանուկ Բեյի պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հնգակողմ հանդիպման արդյունքներից։
«Եվս մի քայլ առաջ ունեցանք վերահաստատելու 29,800 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը»։
Նա նաև նշել է, որ հունիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում։ Հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում։
Նշենք, որ այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղում կայացել է հնգակողմ հանդիպում` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և իր մասնակցությամբ եռակողմ հանդիպում Բրյուսելում։
Մինչ այս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ են անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի և մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...