Առողջապահության նախարարն այնտեղ է, որտեղ Փաշինյանն է․ «Ժողովուրդ»
Առողջապահության նախարարը գրեթե ամենուր է և, հատկապես, այնտեղ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վահան Քերոբյանի պես իրեն ցանկանում է փորձել տարբեր ոլորտներում: Ասվածի վառ ապացույցն այն է, որ առողջապահության նախարարը գրեթե ամենուր է և, հատկապես, այնտեղ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Երեկ Անահիտ Ավանեսյանը վարչապետի հետ Երևանում մասնակցում էր Ժողովրդավարության հայկական ֆորումին և նստած էր հենց առաջին շարքում: Իհարկե, կարևոր ֆորում էր կազմակերպված Հայաստանում, սակայն հարց է առաջանում՝ ինչ կապ ունի առողջապահության նախարարը ժողովրդավարության հետ:
Մայիսի 28-ին էլ Անահիտ Ավանեսյանը մասնակցում էր «Վարչապետի գավաթ» մրցաշարին և կրկին առաջին շարքում էր կանգնած: Ստացվում է՝ կա՛մ նա էլ է գնում Վահան Քերոբյանի ճանապարհով և իրեն ցանկանում է փորձել տարբեր ոլորտներում, կա՛մ էլ սա հենց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է, որ փորձում է կին պաշտոնյաներին իր հետ տանել և Եվրոպայի աչքերում լավ տպավորություն թողել։
Ամեն դեպքում, ճիշտ կլինի, որ Անահիտ Ավանեսյանը զբաղվի իր ղեկավարած ոլորտով, որպեսզի ծանոթով բժշկությունը փոխարինվի ինստիտուցիոնալ բժշկությամբ, որտեղ աղքատները չվճարեն հարուստների փոխարեն, ինչպես այսօր է»,- գրել է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...