ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ուկրաինայի զինված ուժերը նոր ստորաբաժանումներ է տեղափոխում Զապորոժիե
Ուկրաինայի զինված ուժերը հավանական հարձակման նախօրեին շարունակում են ավելացնել խմբավորումների թիվը Զապորոժիեի ուղղությամբ։ Հրամանատարությունը նոր ստորաբաժանումներ է տեղափոխում այնտեղ։ Այս մասին հայտնում է Readovka-ն։
Ինչպես նշվում է, Readovka-ի աղբյուրը հաստատել է Զապորոժիեի շրջան օդային գրոհայինների բրիգադների ժամանման մասին տեղեկությունը, որից ստեղծվել է «Մարուն» օպերատիվ-մարտավարական խումբը։ Նաև զինված ուժերի պաշտպանությանն աջակցելու պատրվակով այնտեղ տեղակայել են ամերիկյան MaxxPRO զրահատեխնիկա և T-64 տանկեր։
Նշվում է, որ բուն ուղղությամբ իրավիճակը մնում է կայուն, Ուկրաինայի զինված ուժերի մոտ նոր հետախուզություն իրականացնելու փորձեր չեն եղել։ Ռուսական բանակը, ի պատասխան, վերահսկում է հակառակորդի բոլոր տեղաշարժերը՝ կաշկանդելով նրա գործողությունները ճշգրիտ հրետանային հարվածներով և ծանր զինատեսակների կրակոցներով տեղակայման վայրերում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
Արցախի ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ականանետային կրակ բացում հայկական դիրքերի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրիգոժինը կոչ է արել համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը կոչ է արել համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել Ռուսաստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուններ Խարկովում
Պայթյուններ են որոտացել Խարկովում: Ականատեսները հայտնում են, որ պայթյունը բավական հզոր է եղել։ Այս մասին արդեն հաստատել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևում հրթիռի բեկորն ընկել է ճանապարհի վրա
Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները այսօր հայտնել են քաղաքի տարբեր հատվածներում պայթյունների մասին: Նշենք, որ Կիևի ե...