Ռազմական Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Արցախի ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ականանետային կրակ բացում հայկական դիրքերի վրա: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և…

Արցախի ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ականանետային կրակ բացում հայկական դիրքերի վրա:

 

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

 

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250