ՔՊ-ն 523 նվեր է ստացել. հատնի չէ՝ ումից, ինչի դիմաց, նախկինում սրան ասում էինք կոռուպցիա. Թագուհի Թովմասյան
Ժողովրդավարության ներքին սպառնալիքները առկա են Հայաստանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում ժողովրդավարությանը սպառնացող վտանգներ չկան:
«Կոռուպցիայի եւ դատական անկախության մասին բարձրաձայնումները դուք բոլորդ լսել եք, նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» արձանագրած հետընթացի մասին: Դրանք հենց այն ցուցանիշներն են, որոնք սպառնում են ՀՀ-ում ժողովրդավարությանը»,-ասել է Թովմասյանը:
Թովմասյանը, նաեւ հիշեցրեց ՔՊ կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքների հայտնաբերումը.
«Այս ամենից հետո ասել, որ ինչ-որ բան է փոխվել, ես այդ կարծիքին չեմ, մենք այլ ակնկալիք ու սպասելիք ունեինք:
Շատ է խոսվում, որ կուսակցությունների ֆինանսավորումը եւ անկախությունը առաջնային են, բայց մենք ծանոթացանք ՔՊ-ի վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությանը, ես մի թիվ եմ մտաբերում այս պահին, որ 523 նվեր էր ստացել կուսակցությունը, անհայտ է ումից, ինչ հանգամանքներում եւ ինչի դիմաց են տրվել: Առաջ դրան անվանում էին կոռուպցիա: Հիմա էլ պետք է ձեւակերպումն այդպես լինի»,-նշել է Թագուհի Թովմասյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...
Հայտնի է` Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամը
Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա Եվրոպայի քաղաքական համայնքի հերթական հ...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա` հնգակողմ հանդիպմանը մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրա...
Տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնականի մասնակցությամբ պանելային քննարկումը
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bra...