Պատմությունն ապացուցել է, որ երբ մենք չենք խոսում, ուրիշները խոսում են. Սինանյան
Դիվանագիտության մեջ պրոտոկոլ կա, եւ կան արտահայտություններ, որոնք ստանդարտ օգտագործվում են, եւ դրանից կախվելը եւ մեծ իմաստ դնելը ժամանակի վատնում է: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին եւ հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանն անհամբեր սպասում Էրդողանի հետ հանդիպմանը:
«Ինչու է կարեւոր այդ հանդիպումը, որովհետեւ առավոտյան երբ արթնանում ենք հետեւյալ իրականության մեջ, 85 միլիոն բնակչություն ունեցող հարեւան ունենք, անունը Թուրքիա, եւ նա ունի վերընտրված նախագահ, եւ մենք մի պետություն ենք, որը պետք է ապրի: Հետեւաբար դա նշանակում է, որ մեր ղեկավարությունը պետք է խոսի իրենց ղեկավարության հետ: Պատմությունն ապացուցել է, որ երբ մենք չենք խոսում, ուրիշները խոսում են»:
Անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությանը եւ հարցին՝ արդյո՞ք ինքը կիսում է այդ տեսակետը, Սինանյանը պատասխանեց. «Հասկանում եմ, որ երկու պետությունները որպեսզի տարածքային հավակնություններ չունենան, ճանաչում են իրենց երկկողմանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի փոխում այն փաստը, որ իրենց բնիկ հողի վրա բնակվում են հայեր, եւ այնտեղ կա այդ մարդկանց ինքնորոշման խնդիր: Կարող ենք վերադառնալ Լենինին, կարող են 1920 թվականի ռուս-բոլշեւիկ-թուրքական դաշինքի նոյեմբեր ամսի հարձակումը Հայաստան. սկսե՞նք այդտեղից: Կան պատմագետներ, որոնք լավ ծանոթ են մեր պատմությանը եւ գիտեն՝ որտեղից է դա գալիս»:
Նա նշեց, որ այդ հայտարարությունները պայմանավորված են 2020-ի պատերազմի արդյունքների հետ:
Ճշտող հարցին՝ նախկին իշխանությունները ներքաշեցի՞ն պատերազմի մեջ, Սինանյանն ասաց. «Իհարկե, երկիրը թույլ պահելով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն․ ԱՄՆ-ից՝ այդ մասին
Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհ...
ԵՄ-ն ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվացումը
Երկու օրից Քիշնևում նախատեսված բանակցություններին ընդառաջ Եվրամիությունը ողջունել է հայ - ադրբեջանական կարգավորման ակտիվ...
Նախատեսում ենք ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է է ներդնել օնլայն քարտեզի վրա հանրային տրանսպորտի տեղաշարժը ֆիքսելու հավելված։ Այս մաս...
Ռուբեն Վարդանյանը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանր...