Մակրոնն ասել է, թե ինչու պետք չէ ձերբակալել Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Սլովակիայի մայրաքաղաքում անվտանգության կոնֆերանսի ժամանակ ասել է, որ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինը, ներխուժելով Ուկրաինա, արթնացրել է ՆԱՏՕ-ին, գրում է France24-ը։
Նա Արևմուտքին կոչ է արել Ուկրաինային առաջարկել անվտանգության «շոշափելի և վստահելի» երաշխիքներ, քանի որ «երկիրը պայքարում է ռուսական ներխուժման դեմ»:
Ֆրանսիայի նախագահը մատնանշել է ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցությունների անհրաժեշտությունը:
«Պուտինին չի կարելի ձերբակալել, եթե նա է միակ առաջնորդը , որի հետ Արևմուտքը պետք է բանակցություններ վարի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար», - հայտարարել է նա։
Ըստ Մակրոնի՝ Արևմուտքի շահերից է բխում, որ Կիևը անվտանգության երաշխիքներ ստանա ՆԱՏՕ-ից։
«Դա է պատճառը, որ ես կողմ եմ, և սա կլինի հավաքական բանակցությունների թեմա հաջորդ շաբաթների ընթացքում՝ առաջարկել Ուկրաինային անվտանգության շոշափելի և վստահելի երաշխիքներ», - հավելել է նա:
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի տարբեր անդամներ առայժմ կարող են այդ երաշխիքները տրամադրել, քանի որ Ուկրաինան սպասում է դաշինքին միանալուն:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...