Լատվիայի նոր նախագահ է ընտրվել գործող արտգործնախարարը
Լատվիայի խորհրդարանը ընտրությունների երրորդ փուլի նիստում երկրի նախագահ է ընտրել գործող արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռինկևիչսի թեկնածությունը պաշտպանել է 52 պատգամավոր, դեմ է քվեարկել 35-ը, ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքեր առնվազն 51 ձայն։
Լատվիայի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ չորս տարի ժամկետով։ Պետության ներկայիս ղեկավար Էգիլս Լևիտսը որոշել է չառաջադրվել երկրորդ ժամկետի համար:
Ի դեպ, լրատվամիջոցները գրում են, որ Լատվիայի նոր նախագահը բացահայտ խոստովանել է իր միասեռական կողմնորոշման մասին դեռ 2014 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպ...
Հայտնի է` Քիշնևում հնգակողմ հանդիպման ժամը
Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևին հարակից Բուլբոակա քաղաքի ամրոցում տեղի կունենա Եվրոպայի քաղաքական համայնքի հերթական հ...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա` հնգակողմ հանդիպմանը մասնակցելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրա...
ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին. ՀՀ ԱԳՆ
Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգո...