Կիմ Չեն Ինը կշռում է 140 կգ, շատ է ծխում և խմում․ հարավկորեական հետախուզություն
Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը «կշռել» է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին՝ գնահատելով նրա լուսանկարները արհեստական ինտելեկտի միջոցով, հայտնում է NEWS.ru-ն՝ հարավկորեական Yonhap լրատվական գործակալությանը հղումով։ Պետության ղեկավարի քաշը մոտ 140 կիլոգրամ է։
Հարավային Կորեայի հետախուզության տնօրեն Կիմ Կյե Հյունի հայտարարության համաձայն՝ Կիմ Չեն Ինը գնալով ավելի է կախվածություն ձեռք բերում ալկոհոլից և ծխելուց, դժվարանում է քնել և կշռում է մոտ 140 կգ։
Հետախուզության ղեկավարն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը տառապում է սթրեսից առաջացած ալերգիաներից և դերմատիտից։ Այս եզրակացությունն արվել է՝ վերլուծելով Կիմ Չեն Ինի ձեռքերի քերծվածքներն ու կապտուկները։
Հյուսիսային Կորեայի իշխանությունները ակտիվորեն արդի տեղեկատվություն են հավաքում զոլպիդեմի (անքնության դեմ դեղամիջոց) մասին, լրագրողներին ասել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի անդամ Յու Սանգ Բեմը, գրում է Yonhap-ը։ Սա ցույց է տալիս, որ «նախագահ Կիմը տառապում է քնի ծանր խանգարումներով»,- ասել է պատգամավորը՝ վկայակոչելով հարավկորեական հետախուզությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...