![Այս ճանապարհին ԱՄՆ-ն ձեր կողքին է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան](https://auroranews.am/storage/img/base_image/old/d3f1a6f242627e437a275332808b248c.webp)
Այս ճանապարհին ԱՄՆ-ն ձեր կողքին է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
![Այս ճանապարհին ԱՄՆ-ն ձեր կողքին է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան](https://auroranews.am/storage/img/base_image/old/d3f1a6f242627e437a275332808b248c.webp)
Ուզում եմ գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին, ի հեճուկս անվտանգային դժվարությունների՝ ժողովրդավարության ասպարեզում իրենց անսասան հանձնառության համար, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Սրանով Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք Freedom House-ի անցած շաբաթ հրատարակած «Անցումային պետություններ» զեկույցում։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է դեպի ավելի բաց, ավելի հաշվետու, բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա», - ասել է դեսպանը։
Նա նշել է, որ անչափ հպարտ է այն աշխատանքով, որ Միացյալ Նահանգները հայ հասարակության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
«Մենք քայլեր ենք ձեռնարկում վերացնելու խտրականությունը և խթանում ենք մի հասարակություն, որտեղ հարգվում են բազմազանությունը և հասարակության բոլոր անդամների իրավունքները՝ անկախ նրանց կարգավիճակից, դիրքից։
ԱՄՆ-ն աջակցում է ձեր ջանքերին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ինչը մեծացնելու է հասարակության վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։
Մենք միասին աշխատում ենք մամուլի ազատությունը խթանելու ուղղությամբ և ապահովելու տեղեկատվության ազատ հոսքը, խոսքի ազատությունը։
Մենք նաև կառուցում ենք առավել դիմակայուն հիմքեր ժողովրդավարության համար՝ խթանելով քաղաքացիական կրթությունը և խրախուսելով Հայաստանի ամուր քաղաքացիական հասարակության առավել ակտիվ ներգրավվածությունը։
Միասին կարող ենք հաղթահարել մարտահրավերները, կերտել ապագա, որտեղ ազատությունը, արդարությունը և ժողովրդավարությունը գերակայում են», - նշել է ԱՄՆ դեսպանը: