Քաղաքականություն

Ուկրաինան իրավունք ունի իրեն պաշտպանել ինչպես իր տարածքում, այնպես էլ իր սահմաններից դուրս․ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Ուկրաինան իրավունք ունի իրեն պաշտպանել ինչպես իր տարածքում, այնպես էլ իր սահմաններից դուրս․ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին, մեկնաբանելով Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումը, ասել է, որ Ուկրաինան իրավունք ունի հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության…

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին, մեկնաբանելով Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումը, ասել է, որ Ուկրաինան իրավունք ունի հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության դեմ իր տարածքից դուրս, գրում է ТАСС-ը։


«Ուկրաինան ունի իրեն պաշտպանելու օրինական իրավունք: Նա օրինական իրավունք ունի դա անելու իր տարածքում, ինչպես նաև ան պրոյեկտելու իր սահմաններից դուրս՝ խաթարելու համար Ռուսաստանի ուժերը»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։

 

Հիշեցնենք, որ Մոսկվան և Մոսկվայի մարզը երեքշաբթի վաղ առավոտյան հարձակման են ենթարկվել անօդաչու թռչող սարքերով։ Արդյունքում մի քանի շինություններ վնասվել են։ Իշխանությունների տվյալներով՝ ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել, անօդաչու սարքերի վնասած շենքերի որոշ բնակիչներ տարհանվել են, մինչ արտակարգ ծառայություններն աշխատել են։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած է Կիևի ռեժիմը:

Նմանատիպ հոդվածներ

Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250