Մարտաֆիլմ հիշեցնող սպանություն Երևանում․ «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում մի քանի կրակոցներով սպանել են 18-ամյա տղային
Երեկ՝ մայիսի 29-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել և դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել ու մինչ շտապօգնության ժամանումը նա մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում անօդաչուները հարվածել են երկու բնակելի շենքի
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից երկու բնակելի շենք է վնասվել։ Ինչպես Ria.ru-ի հետ զրույցում նշել է արտակարգ ծ...
Կրակոցներ՝ Երևանում․ պաշտոնյան հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության...
Երևանում շենքի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի․ նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել
Այսօր՝ հունիսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր...
ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակման մասին հայտարարություն է տար...