Լուսանկարներ դեպքի վայրից. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում 18-ամյա երիտասարդի սպանությունից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 29-ի երեկոյան Երեւանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին։
Ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:
Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դավիթ Թամարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:
26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
[0672a7c1f9306bbc1d5045e1ba82a2d0.png]
[986312a7e29da36e7cb321ebbb315af1.png]
[9495eaa1fdd0f7164d7bf0c9fa9ac99b.png]
[5ab5021a6f47848411b1c8f783b96c79.png]
[043327a121420429794548ba34a766cc.png]
[be6f056ec1df4c76a4a1c5a7e593b357.png]
[db667d2fe9927dadda6ca220eb439c86.png]