«Պլյոնկաների» համար տուգանվելու են նաև ծառայողական ավտոմեքենաները․ ՆԳ փոխնախարար
Oրենքը որևէ բացառություն չունի, ազդում է նաև ծառայողական ավտոմեքենաների վրա։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է.
«Կա շփոթմունք, որ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը վերջերս է ընդունվել։ Օրենքը եղել է, չի գործել, քանի որ չունեինք սարքավորումներ, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը ստուգել»,- ասել է ՆԳ փոխնախարը։
Փոխնախարարը ավելացրել է, որ հիմա ունեն նմանատիպ սարքավորումներ, և կիրառում են օրենքը։ Ըստ նրա` կարգախմբերը հունիսի 1-ից ապահոված կլինեն բոլոր սարքավորումներով։
Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:
Նմանատիպ հոդվածներ
Մայրը և երեխան հյուր են եղել այդ տանը. մանրամասներ ողբերգական դեպքից
Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախա...
ՀՀ անձնագիր ստանալը կթանկանա
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նա...
ՀՀ-ում թունավորումների 70% դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլու...
Հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է. ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության...