ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ՝ կապված իրանական ԱԹՍ-ների հետ
Չորեքշաբթ՝ մայիսի 31-ին, Միացյալ Նահանգները կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների մասին, որոնք վերաբերելու են անօդաչու սարքերում օգտագործվող տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության խստացմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Վաղը մենք կհայտարարենք նոր միջոցների մասին, որոնք խստացնում են արտահանման հսկողությունը իրանական անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք օգտագործվում են ուկրաինացի խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների ժամանակ, ինչպես նաև կհակազդենք ռուսական ապատեղեկատվությանը, կաջակցենք իրավապաշտպաններին», - ասել է Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ։
Մայիսի 15-ին Սպիտակ տունը հայտնել է, որ ամերիկյան նախագահի վարչակազմը համաձայնել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մեջ ներգրավվածների դեմ։ Խոսքը հիմնականում Մոսկվային իրանական անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործված հրետանու և զինամթերքի մատակարարման մասին էր։ Ռուսաստանն ու Իրանը հերքում են այդ մատակարարումների մասին տեղեկությունները։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...
Իլհամ Ալիևը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ...