ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահավոր դեպք է տեղի ունեցել. Ավինյան
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Տիգրան Ավինյանը խնդրել է ներկայացնել երեկ ավտովթարի ենթարկված երեխաների մասին տեղեկատվություն։
«Ավտովաթարից հետո երեկ երեխաները անմիջապես տեղափոխվել է են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մի երեխային տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղ վիրահատվելով՝ նորից բերել են «Սուրբ Աստվածամայր»։ Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ ծայրահեղ տերմինալ»,- այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ անձնակազմը ամբողջ գիշեր աշխատել է և տուն չի գնացել։
«Դեղորայքի պակաս չունենք, արյան պակաս չունենք, ինչպես սոցցանցերում տարածվել է։ Միայն ալբումինի պակաս է եղել, որը բերել են։ Դա ընդունված կարգ է»,- ավելացրել է Առողջապահության վարչության պետը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ըստ Shamshyan.com-ի տվյալների` մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմոնյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վ...