ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի ոստիկանական ուժերի հրամանատարի տեղակալն ու ցամաքային զորքերի հրամանատարը մեկնել են բախումների վայր
Իրանի ոստիկանական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Սարդար Քասեմ Ռեզաին և Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին մեկնել են Սիստան, որտեղ բախումներ են ընթանում թալիբների հետ։
Հիշեցնենք՝ Աֆղանստանի թալիբները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են հարձակվում Իրանի սահմանային կետի վրա:
Միաժամանակ թալիբների առաջնորդ Աբդուլհամիդ Խորսանին հայտարարել է, որ թալիբները պատերազմ են հայտարարում Իրանին
Հաղորդվում է նաեւ, որ թալիբների հետ բախման հետեւանքով երկու մարդ է զոհվել, իսկ հակամարտությունը սկսելու համար կողմերը մեղադրում են միմյանց։
Բախումը տեղի է ունեցել այս ամիս Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի նախազգուշացումից հետո, որ թալիբներից պահանջել է չխախտել Իրանի ջրային իրավունքները Հիլմենդ գետում: Նա նաև մեղադրել է աֆղանական թալիբների ղեկավարներին 1973 թվականի պայմանագիրը խախտելու մեջ՝ սահմանափակելով ջրի հոսքը գետից դեպի Իրանի չորացած արևելյան շրջաններ։ Թալիբները հերքել են մեղադրանքը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու է Ադրբեջանն առևանգել երկու հայ զինծառայողին. ինչ է նա պահանջելու նրանց դիմաց. ՀԺ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե ադրբեջանական սահմանապահները «կասեցրել են Հայաստանի զինված ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերային հարձակում՝ Օդեսայի վրա. կա 3 զոհ, 26 վիրավոր
Հրթիռներն ու իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Օդեսայի վրա: Այս մասին է գրում Nexta Live-ը: Ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պատերազմի սկզբից ի վեր ԱԹՍ-ներով ամենազանգվածային հարձակումը՝ Կիևի վրա
Գիշերը Ռուսաստանը ռեկորդային թվով կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է գործարկել Ուկրաինայում։ Մեծ մասը թողարկվել է Կիևում:...
Ուկրաինայի իշխանություններն անցել են մոբիլիզացիայի ագրեսիվ մեթոդների. The Daily Telegraph
Ուկրաինայի իշխանություններն անցել են մոբիլիզացիայի ագրեսիվ մեթոդների՝ ձգտելով հակահարձակման նախաշեմին լրացնել կենդանի ու...