Ուկրաինայի իշխանություններն անցել են մոբիլիզացիայի ագրեսիվ մեթոդների. The Daily Telegraph
Ուկրաինայի իշխանություններն անցել են մոբիլիզացիայի ագրեսիվ մեթոդների՝ ձգտելով հակահարձակման նախաշեմին լրացնել կենդանի ուժի կորուստները։ Այս մասին հայտնել է բրիտանական The Daily Telegraph թերթը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ The Daily Telegraph-ի ՝ Ուկրաինայում ծանուցագրերը սկսել են բաժանել հենց փողոցում։ Մասնավորապես, պարբերականը պատմել է ուկրաինացի զինծառայողներից մեկի պատմությունը, որը կրկին զորակոչվել է գերությունից վերադառնալուց հետո։ Ինչպես նշել է թերթը, ուկրաինական ռազմական հրամանատարությունը փորձում է ավելացնել Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի թիվը հակահարձակման նախաշեմին:
Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր հակահարձակման թեման ԶԼՄ-ներում քննարկվում է արդեն մի քանի ամիս, տարբեր ժամկետներ են նշվում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքի երկրների բացահայտ դատողությունները գալիք Ուկրաինական հակահարձակման մասին հաստատում են նրանց անմիջական ներգրավվածությունը հակամարտությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչու է Ադրբեջանն առևանգել երկու հայ զինծառայողին. ինչ է նա պահանջելու նրանց դիմաց. ՀԺ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե ադրբեջանական սահմանապահները «կասեցրել են Հայաստանի զինված ու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պատերազմի սկզբից ի վեր ԱԹՍ-ներով ամենազանգվածային հարձակումը՝ Կիևի վրա
Գիշերը Ռուսաստանը ռեկորդային թվով կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է գործարկել Ուկրաինայում։ Մեծ մասը թողարկվել է Կիևում:...
ՊՆ-ն նոր հայտարարություն տարածեց
Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: Այս մասին է հայտնում ՀՀ ՊՆ-ն: Ժամը 09:00-ի դ...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին է հայտնում...