«Պետք է միանալ Բելառուս-Ռուսաստան միությանը». Լուկաշենկոն՝ Ղազախստանին
Ղազախստանը կարող է միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը, որի պարագայում «միջուկային զենքը կլինի բոլորի համար». այս մասին, ինչպես գրում է vedomosti.ru-ն, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական II համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ մատնանշել էր Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության «ֆենոմենը» ԵԱՏՄ-ի կառուցվածքում և «երկուսի համար մեկ միջուկային զենքի առկայությունը»: Այդ կապակցությամբ Ղազախստանի ղեկավարն առաջարկել էր քննարկել երկրների ինտեգրման տարբեր խնդիրները։
Մեկնաբանելով Տոկաևի մտավախությունները՝ Լուկաշենկոն կասկածել է, որ Ղազախստանի նախագահը «անհանգստանում է այդ առնչությամբ»։ Լուկաշենկոյի խոսքով՝ ոչ ոք դեմ չէ, որ Ղազախստանն ու այլ երկրներ ունենան նույն սերտ հարաբերությունները, ինչ Մոսկվան ունի Մինսկի հետ։
«Եվ դա շատ պարզ է՝ պետք է միանալ Բելառուս-Ռուսաստան միությանը։ Այդ դեպքում միջուկային զենքը կլինի բոլորի համար։ Սա իմ կարծիքն է, սա ռուսների կարծիքը չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր է: Մենք պետք է ռազմավարական առումով հասկանանք, որ միավորվելու բացառիկ հնարավորություն ունենք»,- ասել է Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Մարուքյանը՝ 2 հայ զինծառայողի առևանգման մասին
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմա...
«Վերջացրե´ք. այս ամեն ինչը պետք է կանգնեցնել». Ռուբեն Վարդանյան
Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուս...
«Միայն այդ դեպքում զիջումներ կարվեն». Ալիևը կրկին սպառնացել է
Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի Ադրբեջանի պայմաններով, այսինքն՝ արդար։ Խաղաղության պայմանագիրը պետք է ձեռք բեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի ելույթը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ
ՀՀ բարձր ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում է: Հիշեցնենք՝ Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետությա...