«Արևմուտքի ներգրավվածությունն աճում է, բայց հատուկ գործողությունը կշարունակվի»․ Պեսկով
Արևմուտքի ներգրավվածության աստիճանը մեծանում է, բայց Ռուսաստանի հատուկ գործողությունը կշարունակվի, երկիրը կապահովի իր շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ այս հակամարտության ժամանակ ամեն օր աճում է այն երկրների ներգրավվածությունը, որոնք մենք անվանում ենք հավաքական Արևմուտք»,- լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակի կարծիքով՝ դա կարող է ձգել հակամարտությունը, բայց չի կարող արմատապես փոխել իրավիճակը։
«Ռուսաստանը կշարունակի ռազմական հատուկ գործողությունը, և Ռուսաստանն այսպես թե այնպես կապահովի իր հետաքրքրությունները և կիրականացնի իր առջև դրված խնդիրները»,- նշել է նա։
Խոսելով Ուկրաինայում Արևմուտքի կողմից հակամարտության սրման սահմանների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ սահմանը տեսականորեն պետք է բանակցություն թելադրի հավաքական Արևմուտքի երկրներին, բայց, ցավոք, դա տեղի չի ունենում։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին. ՔԿ
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամա...
Ադրբեջանի դատախազությունը ձերբակալել է 2 հայ զինվորներին
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները Հարություն Հովակիմյան և Կարեն Ղազարյան, ձերբակալվել են և...
«Քայլեր կարող ենք ձեռնարկել միայն դիմում ստանալուց հետո». ԿԽՄԿ–ն` զինվորների դեպքի մասին
ԿԽՄԿ–ն հետևում է իրավիճակին, սակայն քայլեր կարող է ձեռնարկել միայն պաշտոնական դիմում ստանալուց հետո։ Sputnik Արմենիայի հ...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ...