Վուչիչը Սերբիայի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կանցկացնի
Բելգրադը կհրավիրի երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ կապված Կոսովոյի հյուսիսում իրավիճակի սրման հետ, որը հրահրվել է Կոսովոյի իշխանությունների՝ տեղական մունիցիպալիտետների շենքերը վերահսկողության տակ առնելու փորձով։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ելույթ ունենալով երկրի կառավարությանն աջակցող համազգային ցույցի մասնակիցների առջեւ։
«Նրանք միտումնավոր սպասում էին այն օրվան, երբ զգալի թվով տղամարդիկ Կոսովոյի և Մետոհիայի հյուսիսից կժամանեն Բելգրադ՝ հարձակվելու Զուբին Պոտոկի, Զվեջանի և Լեպոսավիչի քաղաքային շենքերի վրա։ «Քվինտի» ներկայացուցիչները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ և Ֆրանսիա) այժմ դատապարտում են այս ամենը, սակայն ալբանացիներին թույլ տրվեց ավարտել գործը։ Մենք նաև կանցկացնենք Ազգային անվտանգության խորհրդի նիստ և կխոսենք այն մասին, թե ինչ է լինելու Կոսովոյում և Մետոհիայում»,- ասել է Վուչիչը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է․ Պուտինը՝ ճանապարհների ապաշրջափակման և Լաչինի միջանցքի մասին
Ադրբեջանն առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որով անցնելու են տր...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսք...
Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի. Ալիև
Այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հեյդար Ալիևը և Դուք, Վլադիմիր Վ...