ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն Կրասնոդարում․ ինչ է հայտնի
Կրասնոդարում վաղ առավոտյան պայթյուն կամ պայթյուններ են եղել, գրում են թելեգրամյան ալիքները։ Տեղի բնակիչները տեսանյութում ենթադրում են, որ դա եղել է հակաօդային պաշտպանություն, որը գործարկվել է անօդաչու թռչող սարքի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ տեղի ունեցածի առնչությամբ պաշտոնական տեղեկություն, հաստատում, հերքում դեռ չկա։
Baza թելեգրամյան ալիքը հրապարակել է պայթյունի պահը, ծխի սյունը, ենթադրյալ անօդաչու թռչող սարքը և MTS բջջային օպերատորի շենքի լուսանկարը, որը իբր վնասվել է խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներից։ Նշվում է, որ կադրերն արված են տեղի բնակիչների կողմից։
Կրասնոդարից մինչև Ուկրաինայի ռազմաճակատի մոտակա կետը մոտ 330 կիլոմետր է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ներով հարձակում՝ Մերձմոսկվայում․ աշխատում է ՀՕՊ-ը․ ինչ է հայտնի
Այսօր վաղ առավոտյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Մերձմոսկվայի բնակելի տների ուղղությամբ․ Այս մասին գրում է RTVI-ը, նշվ...
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...
Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին ադրբեջանական մեղադրանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ։...
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և ճգնաժամային արձ...