«Կալաշնիկով»-ը մի քանի անգամ կավելացնի ԱԹՍ-ների արտադրությունը
«Կալաշնիկով» կոնցեռնը ստեղծել է սեփական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դիվիզիոնը և մի քանի անգամ ավելացնում է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այս մասին մայիսի 26-ին հայտարարել է ընկերության նախագահ Ալան Լուշնիկովը, հաղորդում է Известия-ն
«Մենք ընդլայնում ենք արտադրությունը, մեր գիծը, ինչպես արդեն գիտեք, մարտավարական օղակ է. այն ամենը, ինչը չի արձակվում օդանավակայանից (կամ ձեռքից կամ կատապուլտից): Դրանք և՛ հետախուզական, և՛ հարվածային խոցման զինամթերք են»,- լրագրողներին ասել է նա։
Լուշնիկովը նշել է, որ «Կալաշնիկովը» համախմբել է իր բոլոր կարողությունները՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության և զարգացման համար։ «Մենք ընդլայնում ենք մեր արտադրությունը։ Կլինեն նաև ցամաքային արձակման կայաններ, կառավարիչներ՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարտավարական մակարդակի անօդաչու թռչող սարքերի արդյունավետ գործունեության համար»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...
Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին ադրբեջանական մեղադրանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ։...
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և ճգնաժամային արձ...
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...