ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կխոսեմ մի բանի մասին, որի մասին երբեք չեմ խոսել». Հայկ Մամիջանյանն անկլավների մասին
«Կխոսեմ մի բանի մասին, որի մասին երբեք չեմ խոսել։ Արդեն այս խորհրդարանի գումարման ընթացքում մի անգամ իշխանական պատգամավորներից մեկը ինձ խնդրեց անկլավների հետ կապված միջազգային հարթակներում չխոսել՝ վստահեցնելով, որ այդ հարցը լուծված է ու ավելորդ անգամ այն շրջանառել անհրաժեշտ չի։ Հիմա մենք հասկանում ենք, որ անկլավների հարցը լուծելը իրենք պատկերացնում էին խիստ հակառակը»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը։
«Ուզում եմ խոսել նաև ինքնորոշման իրավունքի մասին։ Թող որևէ մեկը չփորձի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը բերի որպես պատճառ ինքնորոշման իրավունքի չիրացման համար։ Նույնիսկ պատերազմից հետո ՌԴ նախագահը, ԵՄ բարձր հանձնակատարը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը, նրանք բոլորը խոսել են ինքնորոշման իրավունքի մասին։ Այսօրվա կառավարիչները փաստորեն չեն կարողացել տեր կանգնել նրան, ինչը մեր շնորհիվ ԵՄ անդամ բոլոր երկրներում խորհրդարաններով ռատիֆիկացված էր։ Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչ մակարդակի մասին է խոսքը։ Գրեթե օրենսդրական մակարդակով դա ռատիֆիկացված էր»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ բանավեճ է սկսվել Փաշինյանի և Ալիևի միջև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փաշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը». Փաշինյան
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, քանի որ ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև...