Շղթայական ավտովթար «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին

Երևանում 6 տարբեր մակնիշի ավտոմեքենաները բախվել են իրար․ տուժածներ չկան։ 

 

Այսօր՝ մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 07։00-ի սահմաններում Մայրաքաղաքային փողոցում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհին բախվել են՝ 37-ամյա Արսեն Սահակյանի վարած Fiat մակնիշի, 48-ամյա Անդրանիկ Ռուբենյանի վարած Opel Astra մակնիշի, 38-ամյա Սուրեն Վարդերեսյանի վարած Opel Vectra մակնիշի, 38-ամյա Մհեր Սարաջյանի վարած Ford մակնիշի, 31-ամյա Գագիկ Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի և 22-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Նշվում է, որ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։