Սահմանազատման համար պետք է հիմք ծառայեն 1975 թվականի քարտեզները․ Փաշինյան
Սահմանազատման համար պետք է հիմք ծառայեն Խորհրդային Միության Գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզները՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ վերահաստատելով բրյուսելյան պայմանավորվածությունը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառ․ կմ-ը և ակնկալում, որ Ադրբեջանն էլ ճանաչի Հայաստանի 29 800 քառ․ կմ-ը:
«Հիմա նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86 600 քառ․ կմ չէ, այլ մինուս X թիվ է, նրանք ասում են, որ Հայաստանը 29 հազար 800 քառ․ կմ չէ, այլ մինուս X թիվ է, ինչքան թիվ է՝ դա էլ կորոշվի նրանից, թե ՀԱՊԿ-ում այդ օրը ինչ տրամադրություն է տիրում»,-ասել է Փաշինյանը:
ՀԱՊԿ-ին վարչապետը անդրադարձել է ոչ միայն այս ենթատեքստում։ Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչողները հույս ունեն, որ եթե Ադրբեջանը հարձակվի մեզ վրա՝ ՀԱՊԿ-ն կգա մեր կողքին կկանգնի։
«ՀԱՊԿ-ն էլ արդյունքում ասում է, որ կգամ ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ, այստեղ որոշում պետք է կայացնենք»,-նշել է նա:
Նիկոլ Փաշինյանը հղում է արել Ադրբեջանի սպառնալիքին, որ եթե մենք չճանաչենք իրենց տարածքային ամբողջականությունը, իրենք էլ չեն ճանաչի մերը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ․ կմ տարածքով, որի մեջ մտնում են ե՛ւ Արցախը եւ ՀՀ Տավուշի մարզի հայկական մի քանի գյուղեր եւ Տիգրանակերտը, որոնց Փաշինյանը «անկլավներ» որակումն է տալիս։
Նա նաեւ նշել էր, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է ուղիղ քննարկումներում որոշեն անվտանգային խնդիրները։ Սա միանշանակ չընկալվեց հանրության շրջանում։ Արցախի ԱԺ-ն հրատապ նիստ գումարեց՝ անհամաձայնություն հայտնելով այս դիրքորոշման հետ։ Այս մոտեցումը ընդունելի չէ նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազ...
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսք...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...