Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պետք է ձերբակալվեն ու արտահանձնվեն Բաքու․ ադրբեջանցի պատգամավոր

Ռուբեն Վարդանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պետք է ձերբակալվեն ու արտահանձնվեն Բաքու․ ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Գասանգուլիևը հայտնել է, թե «Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանության վերականգնումը» մեծապես կախված կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի…

Ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Գասանգուլիևը հայտնել է, թե «Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանության վերականգնումը» մեծապես կախված կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկզբունքային դիրքորոշումից, գրել է Haqqin.az-ը։

 

Պատգամավորը նշել է, որ այդ առումով Ադրբեջանը սերտ համագործակցության կարիք ունի թյուրքական պետությունների հետ։

 

«Ցավոք, Ռուսաստանը այսօր շահագրգռված չէ հակամարտության վերջնական լուծմամբ։ Այս առումով անհրաժեշտ է լրջորեն աշխատել Թուրքիայի և թյուրքական պետությունների հետ։ Մենք և մեր դաշնակիցները պետք է համապատասխան առաջարկներ անենք Ռուսաստանին, պահանջներ ներկայացնենք ու համոզենք նրան ընդունել դրանք։ Այսինքն՝ Մոսկվան կա՛մ պետք է ճանաչի մեր ինքնիշխան իրավունքները Ղարաբաղի նկատմամբ և նպաստի խաղաղությանը, կա՛մ կորցնի Ադրբեջանն ու Թուրքիան»,- ասել է պատգամավորը։

 

Գուդրաթ Գասանգուլիևը նաև ասել է, թե Ռուբեն Վարդանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պետք է ձերբակալվեն ու արտահանձնվեն Բաքու։

 

«Պետք է տեղեկատվական աջակցություն ցուցաբերվի, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները կարողանան կալանավորել Վարդանյանին ու մյուս անջատողականներին ու հասցնել Բաքու։ Ռազմական հանցագործները, այդ թվում՝ Քոչարյանն ու Սարգսյանը, պետք է արտահանձնվեն Ադրբեջանին։ Եթե Փաշինյանը մոտ ժամանակում խաղաղության պայմանագիր չստորագրի, նա կա՛մ կհեռացվի իշխանությունից ու կազատազրկվի, կա՛մ կգնդակահարվի, ինչպես 1999-ի հոկտեմբերին խորհրդարանում վարչապետ Վազգեն Սարգսյանն ու խոսնակ Ստեփան Դեմիրճյանը։ Դրանից հետո կա՛մ պետք է համակերպվենք Ղարաբաղում առկա ստատուս-քվոյի պահպանման հետ, կա՛մ նոր մեծ արյունալի պատերազմի մեջ մտնենք Հայաստանի հետ, որին Ռուսաստանը բացահայտ պաշտպանում է։ Դրա համար մենք պետք է հենց հիմա վերականգնենք ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250