Դարձել եք տարածաշրջանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը. Թանդիլյանը՝ իշխանություններին
Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառ․ կմ տարածքով, իշխանությունից ինչ-որ մեկը գնացե՞լ, չափե՞լ է Ադրբեջանի տարածքը։, ի՞նչ գործ ունեք Ադրբեջանի տարածքի չափի հետ։։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Ադրբեջանի տարածքը ձևավորվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև մյուս հարևանների սահմանների հետ։ Վստա՞հ եք, որ մնացած հարևանների հետ սահմաններով այդ տարածքը 86,600 քառ․ կմ է։ Դարձել եք Ադրբեջանի կադաստրի աշխատողներ։
Վրաստանը Ադրբեջանի հետ մինչև հիմա սահմանային վեճ ունի Դավիթ Գարեջայի վանքի մասով։ Մի օր որ այդ տարածքը վերադարձվեց Վրաստանին, ի՞նչ եք անելու, դրա փոխարեն տարածք եք տալու՞, որ 86,600 քառ․ կմ դառնա։
Մի օր, որ Կասպից ծովի մակարդակը բարձրանա, Ադրբեջանից մի 100 քառ․ կմ անցնի ջրի տակ, էլի տարածք եք տալու՞։ Մի օր, որ Իրանը պատերազմի Ադրբեջանի հետ, գնալո՞ւ եք ասեք՝ Ադրբեջանից գրաված տարածքները հետ տվեք, որ 86,600 քառ․ կմ դառնա։
Դարձել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը տարածաշրջանում»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազ...
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսք...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...