Թուրքիան հայտարարել է Իրանի դեմ իսրայելական Մոսադի լրտեսական բջջի վերացման մասին․ IRNA
Թուրքիայի հետախուզական և անվտանգության ուժերը Ստամբուլում հայտարարել են, որ վերացրել են իսրայելական Մոսադին պատկանող նոր լրտեսական բջիջ, որը բաղկացած է Իրանի դեմ աշխատող15 հոգուց։ Այս մասին գրել է IRNA-ն։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մեկուկես տարի համատեղ հետախուզական և անվտանգության ուժերը հետաքննություն են իրականացրել իսրայելական լրտեսական ցանցի նկատմամբ։
Թուրքական իշխանությունները պարզել են, որ «Մոսադի բջիջը թիրախավորել է Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող մեկ ընկերություն ու 23 ֆիզիկական անձ»։
«15 հոգուց բաղկացած խումբը գործում էր ամբողջ երկրի ցանցով ու ղեկավարում էր Եվրոպայում վերապատրաստված գործակալ Սելչուկ Քյուչյուկկայան»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:
Ձերբակալվածներից երկուսը Թուրքիայի քաղաքացիներ են։
Նմանատիպ հոդվածներ
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և ճգնաժամային արձ...
Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին ադրբեջանական մեղադրանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ։...
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...