ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը Շիրազին ու Սևակին են հանելու դպրոցական ծրագրից. Մանուկյան
Ազգային Ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է հայ գրականության, պատմության ուսուցիչներին՝ նշելով․
«Սիրելի ուսուցիչներ, երեկ հերթական անգամ Արցախը ուրանալու ասուլիսն էր, ուզում եմ ձեզ մի բան զգուշացնել, մեր ժողովրդից գողանում են մեր հիշողությունը, մեր ժողովրդից գողանում են Արարատ լեռը, շաբաթներ առաջ այստեղ ծավալված Արարատ-Արագածի բանավեճը, հասկացա, որ օվերտոնի պատուհան է։
Թշնամական հարձակումը հիմա այլևս գործում է դպրոցահասակ երեխաների դեմ ու կաթիլ- կաթիլ ներարկում են, թե Արարատը ինչ կապ ունի մեզ հետ։ Հիշե՛ք, վաղը դպրոցական ծրագրերից Շիրազներին ու Սևակներին հանելու են, պատմության ուսուցիչնե՛ր, հիշե՛ք հայ ժողովրդի դեմ այսօր թշնամական հարձակում է գործում։ Այն դասատուները, որոնք գլուխները կախած երեխաներին տանում նստացնում են Նիկոլ Փաշինյանի թշնամական հայտարարությունները լսելու, դառնալու են մեղսակից։ Հանուն այդ երեխաների ապագայի մի պահ մտածեք, որ Շիրազներով ու Սևակներով դուք դաստիարակվել եք ու մի՛ զրկեք մեր ապագա սերունդներին նույն ձև դաստիարակվելուց»,-ասել է Մանուկյանը։
Մանրամասները` տեսանյութում:






























