ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները». Սիմոնյան
ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց է ուղղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին.
«Երեկ Փաշինյանն իր բազմաժամային ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք առնչվում են ՀՀ ու ԱՀ շահերին ու պահանջում են անմիջապես ԱԺ-ում համապատասխան քննարկումներ: Հնարավոր համարո՞ւմ եք՝ այս նիստի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարությունները, գնահատական հնչեցնել՝ մեր կողմից գնահատվող հակապետական, հակաազգային մոտեցումներին»:
Ի պատասխան` Սիմոնյանն ասաց, որ պատգամավորներն իրավունք ունեն լսումներ նախաձեռնելու: Մինասյանն արձագանքելով նշել է.
«Ճիշտ է, ունենք այդ հնարավորությունը, բայց ինչպես փորձը ցույց է տվել, մեծամասնությունը մշտապես մերժել է այն: Կանոնակարգը հնարավարություն է տալիս Ձեզ հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախագծով, որը առիթ կարող է հանդիսանալ այս հարցերի քննարկման համար»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Ներկայացրեք ձեր նախաձեռնությունը, մենք կքննարկենք.... Եթե ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմոնյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...