ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելգորոդում դիվերսանտների փոքր խմբերը շարունակում են սահմանից առաջանալ
ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքային թաղամասում ուկրաինացի դիվերսանտների փոքր խմբերը շարունակում են սահմանից առաջանալ դեպի Կոզինկա բնակավայր: Այս մասին հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը: Վերջինիս փոխանցմամբ՝ նրանց դեմ կռվում են ռուս ուժայինները։
Նշվում է, որ Բելգորոդում հրետակոծության հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը և նշել, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ուժերը շարունակում են մաքրման աշխատանքները Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում, որտեղ ներթափանցել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ։
«Տարածքի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Հոսանքազրկված է 14 բնակավայր, վնասվել է 29 առանձնատուն և երեք մեքենա», - հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը թելեգրամյան իր ալիքում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի ԶՈՒ դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելգորոդի շրջան: Ուկրաինական կողմից հերքում են իրենց մասնակցությունը դիվերսիային: Ռուսաստանից էլ հայտնում են, որ սա արվում է ուշադրությունը Բախմուտից շեղելու համար: Նշենք, որ ռուսական կողմն ավելի վաղ հայտնել էր Բախմուտը վերահսկողության տակ վերցնելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
Արցախի ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ականանետային կրակ բացում հայկական դիրքերի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վագներ»-ը լքում է Բախմուտը
«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորումը սկսել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Բախմուտից։ Այս մասին հայտնում է խմբի հի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևում հրթիռի բեկորն ընկել է ճանապարհի վրա
Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները այսօր հայտնել են քաղաքի տարբեր հատվածներում պայթյունների մասին: Նշենք, որ Կիևի ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրիգոժինը կոչ է արել համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը կոչ է արել համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել Ռուսաստա...