Ով ուզում է Արցախը խցկել Ադրբեջանի մեջ, Արցախը կխցկի դիակիզարան. Դավիթ Բաբայան
Անկախ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը 1988 թվականից մինչև երեկ երբևէ չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նկատենք նաև, որ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը, բացառությամբ գործողի, նույնպես երբեք հրապարակավ չի հայտարարել, որ Արցախը՝ Հայաստան է և վերջ։
Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, այդ դեպքում Արցախ ընդհանրապես չի լինի։ Ով ուզում է Արցախը խցկել Ադրբեջանի մեջ, Արցախը կխցկի դիակիզարան»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պ...
Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայաց...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ արդյունավետ է որակել հայաստանյան այցը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է...
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...