«Առաջիկայում հայկական կողմի հետ նոր հանդիպումներ կլինեն». Ալիև
Առաջիկա ժամանակահատվածում հայկական կողմի հետ նոր հանդիպումներ են նախատեսվում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սյոդերֆելտի ղեկավարած պատվիրակության հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ այդ շփումները կայանալու են տարատեսակ միջազգային համաժողովների ընթացքում։ Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրմանը «Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա»։
«Դրանց թվում է պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը», - ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայաց...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ արդյունավետ է որակել հայաստանյան այցը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է...
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ...