Անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և բեկում մտցնել վիճակի մէջ․ ՀՅԴ Բյուրո
2023 թ. մայիսի 22-ի մամլո ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անթաքույց հայտարարեց Արցախը և Տավուշի ու Արարատի մարզերի նախկին անկլավներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչելու մասին, ինչը ՀՀ վարչախմբի կողմից հետևողական կերպով իրականացվող հակապետական և հակազգային քաղաքականության հերթական դրսևորում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։
«Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ձեռք ձեռքի տված Հայաստանի այսօրվա իշխանությունը ծրագրված կերպով փորձում է կոտրել մեր ժողովրդի դիմադրության ոգին՝ անխուսափելի կործանման տանելով երկիրը։
Պարտությունների, կորուստների, նվաստացումների ընթացքը թեւակոխում է նոր փուլ։ Այս իշխանության պաշտոնավարման ամեն մի օրն ու ժամը այլեւս գոյութենական սպառնալիք է:
Սակայն ամեն ինչ դեռ կորսված չէ, վիճակը հնարավոր է շտկել, մենք ունենք այդ ներուժը։ Ազգային ուժերի ջանքերի մեկտեղմամբ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ բեկում մտցնել վիճակի մէջ։ Ուժեղ, արդար, արժանապատիվ Հայաստանն է գրավականը մեր անվտանգության ու ապագա հաջողութիւնների։ Բայց նախ պետք է կանխել կենսական զիջումներ պարտադրող անձնատվական (կապիտուլացիոն) նոր պայմանագրերի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում։
Հայաստանի որևէ իշխանության որևէ գործողություն, որը կասկածի տակ է դնում Արցախում անցկացրած հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռչակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են։
Մենք չենք հանդուրժելու հայ ազգի շահերը ոտնահարող պարտադրվող համաձայնությունները։ Արժանապատիվ ու հայրենատեր բոլոր հայերը այս առումով անելիք ունեն։ Մենք հավատում ենք՝ միասին կարող ենք բեկել պատմության ընթացքը»,- նշվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազ...
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրվելու դեպքում․ Չավուշօղլու
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրություններում հաղթելու դեպքում։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին...