Ադրբեջանն աջակցում է ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ Ալիևը նշել է.
«Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որը հիմնված է Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքների վրա»։ Համաձայն հայտարարության՝ Բաքվի կողմից Երևանին ավելի վաղ ներկայացված խաղաղության պայմանագրի հինգ հիմնական սկզբունքները ներառում են` երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, ցանկացած տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանների սահմանազատում, բաց հաղորդակցություններ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայաց...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ արդյունավետ է որակել հայաստանյան այցը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է...
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պ...
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...