Ադրբեջանի ԱԳՆ-ն ` Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ երեկ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած այն հայտարարությանը, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ էթնիկ զտման է ենթարկում ղարաբաղցիներին․
«Գործընկերոջս հետ քննարկման ժամանակ շեշտել եմ, որ միջանցքի արգելափակումը լուրջ հումանիտար խնդիրներ է առաջացրել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպության՝ «Կարմիր խաչի» բնականոն գործունեության համար խոչընդոտների տեսքով: Ակնհայտ է, որ այդ արգելափակումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության մաս է»։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն, ի պատասխան գրել է. «Կոչ ենք անում Հայաստանին՝ զերծ մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգությանը վնասող վտանգավոր հռետորաբանությունից, Ադրբեջանին անհիմն մեղադրելու փոխարեն կատարել ստանձնած պարտավորությունները և դադարեցնել միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փորձերը»։
«Հայաստանը դեռևս խրախուսում է միջազգային առաքելության ուղարկումը Ադրբեջանի տարածք, խոչընդոտում է Ադրբեջանի կառավարության երկխոսությունը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ, և դա դիտվում է որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կողմնակից է, պետք է դադարեցնի նման միջամտությունները», - գրված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայաց...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ արդյունավետ է որակել հայաստանյան այցը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է...
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պ...
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...