ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը` իշխանական շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործի մասին

Հայտնել էինք, որ ընթանում է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Լրագրողի հարցին, թե արդյոք  դա ընտրովի արդարադատություն չէ, քանի որ վարչապետի շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեկ տարի անց ոչ մեկ պատասխանտվության չի ենթարկվել, իսկ այս դեպքում, երբ հետևանքը ծանր չէ, միանգամից կալանքի խափանման միջոց է կիրառվել, վարչապետը ասել է․

 

«Բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ, միջադեպից հետո հեռախոսազրույց եմ ունեցել վրաերթի արդյունքում զոհված կնոջ հոր հետ։ Նա ասել է, որ ակնկալիքն այն է, որ իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ․․․

Տեղյակ չեմ գործի ընթացքից, բայց որևէ պատճառ չեմ տեսնում, որ այդ գործի ընթացքը օբյեկտիվորեն տեղի չունենա»։

 

Մանրամասները` տեսանյութում: