Պենտագոնը հերքել է նախարարության շենքի մոտ պայթյունի մասին տեղեկությունը
Պենտագոնը հերքել է ԱՄՆ ռազմական գերատեսչության կենտրոնակայանում պայթյունի մասին տեղեկությունները, որոնք տարածվել են Telegram-ում և Twitter-ում։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցչին։
«Ոչ»,- պայթյունի մասին հարցին պատասխանել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ սոցցանցերում սկսել էին հաղորդագրություններ տարածվել ամերիկյան պաշտպանական գերատեսչության շենքի մոտ ենթադրյալ պայթյունի մասին։ Հրապարակվել էր նաև լուսանկար։
[d0ec872e46f9533459f3069a8b90bdfe.jpeg]
Ավելի ուշ, սակայն, Washington Post-ի թղթակից Յունուս Պակսոյը լուսանկար է հրապարակել, որում բացակայում է միջադեպի հնարավոր որևէ հետևանք։
Սոցիալական ցանցերը ենթադրում են, որ առաջին նկարը ստեղծվել է նեյրոնային ցանցի միջոցով, և լրատվամիջոցները այն շփոթել են իրական լուսանկարի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և ճգնաժամային արձ...
ՀՀ ԶՈւ-ն շարունակաբար համալրվում է նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի...
Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին ադրբեջանական մեղադրանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ։...