ՄԱԿ-ը չի համապատասխանում ներկայիս իրողություններին. Մոդի
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կիրակի կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ կարծիք հայտնելով, որ անցյալ դարում ստեղծված կազմակերպությունները չեն համապատասխանում աշխարհի «ներկայիս իրողություններին»։ Նման հայտարարություն նա արել է Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում։
Ըստ PTI-ի զեկույցի՝ Մոդին զարմացել է, թե «ինչու ՄԱԿ-ը, որը սկսել է խաղաղություն հաստատելու գաղափարով, այսօր չի հաջողում հակամարտությունների կանխարգելման գործում»:
«Ինչո՞ւ ՄԱԿ-ը չի ընդունել ահաբեկչության նույնիսկ սահմանումը։ Եթե մտածեք դրա մասին, մի բան պարզ է. Անցյալ դարում ստեղծված կազմակերպությունները չեն համապատասխանում քսանմեկերորդ դարի համակարգին»,- ասել է Մոդին։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը «չի արտացոլում աշխարհի ներկա իրողությունները»։ «Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ բարեփոխումներ իրականացվեն այնպիսի խոշոր կազմակերպություններում, ինչպիսին ՄԱԿ-ն է»,- ասել է Հնդկաստանի վարչապետը։
Ինչպես նշում է գործակալությունը, Հնդկաստանը դիտարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական տեղ ստանալու հնարավորությունը։
Այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նաև Հիրոսիմայում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ եկել է ժամանակը բարեփոխելու ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այնպես էլ Բրետտոն Վուդսի համակարգը՝ «այսօրվա աշխարհի իրողություններին» համապատասխանելու համար։
«Համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը դարձել է հնացած, անգործունակ և անարդար … Այն չի կարողացել կատարել իր հիմնական գործառույթը՝ որպես համաշխարհային անվտանգության ցանց», - ասել է գլխավոր քարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Հայաստանը Լաչինի հարցով երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրվելու դեպքում․ Չավուշօղլու
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրություններում հաղթելու դեպքում։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին...