Զելենսկին՝ հակահարձակման մեկնարկի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հիրոսիմայում Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խուսափել է պատասխանել հակահարձակման մեկնարկի մասին հարցին։
«Ինչ վերաբերում է ձեր հարցին, կներեք, ձեր բոլոր հարցերն այնպիսին են, որ ես առայժմ պետք է շատ ընդհանուր պատասխանեմ, Ռուսաստանը կզգա, թե երբ կլինի հակահարձակում»,- պատասխանել է նա լրագրողի հարցին, թե երբ է լինելու Կիևի հակահարձակման մեկնարկը։
Ուկրաինական զորքերի հնարավոր հակահարձակման թեման մի քանի ամիս է, ինչ քննարկվում է ԶԼՄ-ներում, տարբեր ժամկետներ են նշվում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական առաջիկա հակահարձակման մասին արևմտյան երկրների բացահայտ շահարկումները հաստատում են հակամարտության մեջ նրանց անմիջական մասնակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Իշխանության լկտիությունը չափ ու սահման չունի». Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանն անդրադարձել է զոհված զինծառայողի մոր կալանավորմանը: «Մտահոգիչ իրավիճակ Ռազմի դաշ...
Ի՞նչ է սպասվում ռուս-ուկրաինական պատերազմի 500-րդ օրը. Զելենսկի
Ելույթ ունենալով Ճապոնիայում G7-ի նստաշրջանում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, որ հունիսին կլրանա լայ...
Ի տարբերություն արևմտյան խաղացողների, Ռուսաստանին իրական խաղաղություն է պետք Հարավային Կովկասում. Մարկեդոնով
Ռուսական կողմը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցություններում հերթական անգամ շեշտել է իր դի...
«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք եւ երթ Կոռնիձորում
Այսօր՝ մայիսի 20-ին, «Կամավորական շարժում» ՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Սյունիքում՝ Կոռնիձորում։ «Հայաստանին պարտադրվող...