Պուտինը շնորհավորել է ռուսական բանակին Բախմուտի ազատագրման կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վագներ» խմբին և ռուսական բանակին Արտյոմովսկի (Բախմուտ)ազատագրման կապակցությամբ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Վլադիմիր Պուտինը շնորհավորում է «Վագներ» գրոհային ջոկատներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, որոնք նրանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել Արտյոմովսկի ազատագրման գործողության ավարտի կապակցությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է պաշտպանության նախարարությունը, քաղաքի ազատագրումը ավարտվել է «Վագներ» գրոհայինների հարձակողական գործողությունների արդյունքում ՝ ռուսական զորքերի Հարավային խմբավորման հրետանու և ավիացիայի աջակցությամբ:
Նախօրեին «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին։
Հիշեցնենք` Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բախմուտն այլևս Ուկրաինայի վերահսկողության տակ չէ: «Այս պահին այն գոյություն ունի միայն մեր սրտերում», — հավելել է Ուկրաինայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է զոհվել. ՊՆ
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազ...
Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին. ՔԿ
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամա...
Ադրբեջանի դատախազությունը ձերբակալել է 2 հայ զինվորներին
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները Հարություն Հովակիմյան և Կարեն Ղազարյան, ձերբակալվել են և...
«Քայլեր կարող ենք ձեռնարկել միայն դիմում ստանալուց հետո». ԿԽՄԿ–ն` զինվորների դեպքի մասին
ԿԽՄԿ–ն հետևում է իրավիճակին, սակայն քայլեր կարող է ձեռնարկել միայն պաշտոնական դիմում ստանալուց հետո։ Sputnik Արմենիայի հ...