Ուկրաինայում խոցված Patriot-ը վերանորոգվել և վերադարձվել է շահագործման․ Պենտագոն
Ուկրաինայում խոցված ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգը վերանորոգվել և վերադարձվել է շահագործման։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մեկ Patriot համակարգ վնասվել էր և այժմ վերանորոգվել ու ամբողջությամբ վերադարձվել է շահագործման», - ասել է Սինգհը:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Կիևին «որոշակի օգնություն» է տրամադրել համակարգերի վերանորոգման հարցում։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 16-ին ««Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգի բարձր ճշգրտության հարվածը Կիևում խոցել է ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համակարգը»:
Ավելի ուշ Վաշինգտոնում խոստացել էին վերանորոգել այն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ-ն շարունակաբար համալրվում է նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի...
Ադրբեջանի ՊՆ-ն ստում է․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...