Կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է
Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Նարեկ Բաղդասարյանը հետմահու պարգեւատրվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրից:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի մայիսի 19-ի հրամանագրում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին եւ 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Նորայրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ-ն շարունակաբար համալրվում է նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի...
Ադրբեջանի ՊՆ-ն ստում է․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել...
1 զոհ, 2 վիրավոր․ իրավիճակը՝ 23:10-ի դրությամբ
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ժամը 23:10-ի...
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...