Իջևան–Նոյեմբերյան ավտոճանապարհին շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել
ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի գյուղի մոտակայքում շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին հազանգը ստացվել մայիսի 18-ին, ժամը 21։33-ին։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի արգելապատնեշին և մոտ 5 մ սահելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Քաղաքացի Ս. Վ.-ն (ծնված 1965 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ՝ Երևանում․ պաշտոնյան հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 9։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության...
ՀՐԱՏԱՊ․ Թշնամին ԱԹՍ է կիրառել․ կա 2 վիրավոր
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում...
Մոսկվայում անօդաչուները հարվածել են երկու բնակելի շենքի
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարվածից երկու բնակելի շենք է վնասվել։ Ինչպես Ria.ru-ի հետ զրույցում նշել է արտակարգ ծ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կալուգայի՝ A108 մայրուղու «Մոսկվայի մեծ օղակ»-ի մոտ ԱԹՍ է պայթել
Անօդաչու թռչող սարքը կործանվել և պայթել է Կալուգայի՝ A108 մայրուղու «Մոսկվայի մեծ օղակ»-ի մոտ։ Անօդաչու թռչող սարքն ընկե...