Դանիան պատրաստ է ուկրաինացի օդաչուներին նախապատրաստել F-16 կործանիչներին
Դանիան պատրաստ է ուկրաինացի օդաչուներին սովորեցնել վարել F-16 կործանիչներ, հայտարարել է պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը, գրում են արևմտյան լրատվամիջոցները։
Նախարարի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին ուկրաինացի օդաչուներին նախապատրաստելու ծրագրերին աջակցելու մասին։
Ավելի վաղ՝ մայիսի 19-ին, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նույնպես ասել էր, որ ողջունում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ հավանություն տալու ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը։
«Մեր բրիտանացի, դանիացի և բելգիացի գործընկերների հետ մենք ողջունում ենք այն լուրը, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հավանություն տալ ուկրաինացի օդաչուների ուսուցմանը F-16 կործանիչներին: Ուսուցման ընթացակարգը կմշակվի առաջիկա շաբաթների ընթացքում: Ուկրաինան կարող է հույս դնել Նիդեռլանդների և նրանց միջազգային գործընկերների անսասան աջակցության վրա»,- գրել է Ռուտտեն սոցիալական ցանցերում։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Հիրոսիմայում՝ G7-ի հանդիպման ժամանակ, ասել է, որ վերապատրաստման ծրագիրը պետք է սկսվի մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ ուսուցումը տեղի կունենա Եվրոպայում: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի դաշնակիցները ավելի ուշ կորոշեն, թե քանի ինքնաթիռ է ներգրավվելու, և ով է դրանք տրամադրելու:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ-ն շարունակաբար համալրվում է նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի...
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...
Ադրբեջանի ՊՆ-ն ստում է․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր այսօր՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել...
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և ճգնաժամային արձ...